Քննարկվել են անվտանգության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը միտված մի շարք հարցեր

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 7-8-ը մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում։ Բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր-սեղան քննարկմանը։

«Միջոցառման շրջանակում պետական իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկվել են անվտանգության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ԶՈՒ-ում կարգապահության, հոգեկան առողջության բարելավման, պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, անկախ վերահսկողական հաստատությունների հզորացման, խորհրդարանական վերահսկողության և այլ հարցեր։ Միջազգային լավագույն փորձի և մոտեցումների զուգադրմամբ ներկայացվել են ոլորտային խնդիրներին լուծումներ գտնելու տարբեր մեխանիզմներ»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։

Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը նիստի շրջանակում հանդես է եկել առանձին ելութով։ Իր խոսքում նա անդրադարձել է տարբեր երկրներում գործող զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող օմբուդսմանական հաստատությունների մոդելներին (ԶՈՒ կազմում ընդգրկված, Ընդհանուր, Բացառիկ իրավասություն ունեցող և այլն)։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Հայաստանում ունի ընդհանուր (միասնական) մանդատ, որի ներքո Պաշտպանի առաջնահերթություններից են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների և ընդհանուր առմամբ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։

Կարևորվել է փոխվստահելի ու բարձր մակարդակի համագործակցությունը անվտանգության ոլորտի իրավասու պետական մարմինների, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների հետ։

«Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած հաստատություն է, որը գործում է հստակ սկզբունքների և սահմանադրական հիմքերի վրա։ Մեզ համար այդ հիմքերի էլ´ ավելի ամրապնդումն ու հզորացումը, մարդկային, ֆինանսական և մասնագիտական կարողությունների շարունակական և հետևողական զարգացումն ունեն սկզբունքային նշանակություն և այդ ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,- նշել է Անդրանիկ Եղոյանը:

Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի կողմից՝ Ազգային ժողովի և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ։