Էրդողանը Բաքվում խոսել է հայ-թուրքական հարաբերություններից և ղարաբաղյան հիմնախնդրից

Լուրեր

13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին Ադրբեջանում մասնակցել է  «Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձին» նվիրված միջոցառմանը, որի ժամանակ ելույթ ունենալիս անդրադարձել է Հայաստանին և ԼՂ հիմնախնդրին. փոխանցում է ermenihaber-ը:

Էրդողանը, խոսելով թուրք-ադրբեջանական եղբայրությանը մասին, նշել է, որ Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, նրա հպարտությունը, հոգսերը, խնդիրները նույնպես Թուրքիայինն են:

«Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ամենամեծ հոգսն է, և մեզ համար էլ նույնքան ցավոտ է: Թուրքիան շարունակելու է մինչև վերջ աջակցել խնդրի լուծման համար Ադրբեջանի ջանքերին»:

Էրդողանը մեկ անգամ ևս շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների  կարգավորման պարտադիր պայմանը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն է: Էրդողանի պնդմամբ` այս հարցում առաջին քայլը պետք է անեն հայերը, և Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում  վերջնական է:

«Իհարկե, մենք մեր բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ենք ուզում հաստատել: Ղարաբաղի հիմնախնդրի լուծում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար այն պայմանն է, առանց որի չի լինի, սա պետք է իմանան»: