Շտապօգնության ծառայության անշտապ աշխատանքը կբարելավվի՞. ի՞նչ են ասում պատասխանատուները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
Բոլորը

Շտապօգնությամբ  Չինաստանը ձեռք էր մեկնել Հայաստանի առողջապահությանը  դեռևս 2011 թվականին: 88 շտապօգնության  մեքենաների նվիրատվությունը թարմացրել էր Հայաստանի շտապօգնության պարկը: Սակայն, այս  ծառայությունից  քաղաքացիների դժգհություններն այդպես էլ  չդադարեցին. հաճախ ուշացումներ ու երբեմն բժիշկների անտարբեր վերաբերմունք:

Մարգարիտա Դավթյանը  պատմում է, որ մեր երկրում շտապօգնությունը միշտ վերջում է տեղ հասնում:  Նրա համոզմամբ՝ վերջին շրջանում շտապօգնության կանչերի ուշացումներն ավելի  նկատելի են դարձել: «Վերջին շրջանում տղայիս հետ կապված շտապօգնություն էինք կանչել և բավականին երկար ուշացում գրանցեցինք: Պատճառաբանեցին, որ հասցեն չեն գտնում, բայց մենք անընդհատ իրենց հետ կապի մեջ էինք»,- նշեց մեր զրուցակիցը։

Վերջին թարմ դեպքին էլ նա ականատես է եղել ընդամենը տասը օր առաջ: «Սպասարկումը նույնպես  շատ վատ է, որովհետև մարդն ուներ 40-ից ավել բարձր ջերմություն, հետո թոքաբորբ բացահայտվեց, բայց շտապօգնությունը նույնիսկ չէր պատրաստվում տեղափոխել հիվանդանոց»,- պատմում է Մարգարիտան։

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, սակայն համամիտ  չէ, որ վերջին շրջանում շտապօգնության ծառայությունը դժգոհությունների առիթ է տալիս: Նրա խոսքով՝ իրականությունն այքան էլ այդպես չէ, մասնավորապես դրա մասին են վկայում ամեն տարի քաղաքացիների կողմից շտապօգնության կանչերի թվի ավելացումը. «Եթե 2014 թվականին Երևանում եղել է 215 հազար կանչ, ապա 2016-ին թիվը հասել է 230 հազարի: Այսինքն՝ մարդիկ վստահում են շտապօգնության  ծառայությանը և դիմում են»։

Նրա պնդմամբ՝  քաղաքային  համայնքներում շտապօգնությունը գրեթե անխափան է գործում: «Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերի սպասարկմանը, ապա առկա են  որոշակի դժվարություններ. ֆինանսական, ինչպես նաև  մասնագիտական կադրերով ապահովման խնդիր: Առաջիկայում, սակայն, այդ հարցն էլ կլուծվի»,- հավաստիացնում է մասնագետը:

Երևանի քաղաքապետարանի շտապբուժօգնության վարչության տնօրեն  Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջին հաշվով օրական 650-700 կանչ է գրանցվում: Առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, որից հետո սուր շնչառականը, իսկ 3-րդ տեղում՝ տրավմաները: Անհետաձգելի շտապօգնության կանչերի դեպքում որպես չափորոշիչ սահմանված է մինչև 15 րոպե ժամանակը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Անի Մնացականյան