ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական համագործակցությունից բխող սպառնալիքի մասին

Լուրեր

08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Ուկրաինայի դեմ սպառնալիք է, որը դուրս է գալիս Եվրոպայի սահմաններից և պահանջում է հավաքական պատասխան, փոխանցում է VOA-ն:

«Հյուսիսային Կորեայի այս դերը ցույց է տալիս, թե ինչպես են այս երկրները՝ Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը և Իրանը, գործում միասին»,- Բուդապեշտում եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Ռյուտեն։

Նա ընդգծել է՝ եթե Ռուսաստանը հաջողության հասնի Ուկրաինայում, կոգեշնչվի և ավելի լավ կհամալրվի՝ ավելի մեծ վտանգ ներկայացնելով ՆԱՏՕ-ի սահմաններին և ԱՄՆ-ին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ակնկալում է քննարկումներ Թրամփի նոր վարչակազմի հետ այն մասին, թե «ինչպես մենք միասին կաշխատենք այս սպառնալիքին դիմակայելու և մեր տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար»:

Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային՝ մինչև հունվարին իշխանությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հանձնելը։

«Այստեղ իրավիճակը չի փոխվի։ Մենք մտադիր ենք ուժեղացնել օգնությունը և այն հասցնել Ուկրաինային։ Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է, որ նրանք ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի