Առաջընթաց և հայտնագործություններ ունենալու համար պետք է խիզախություն դրսևորել. Արայիկ Հարությունյան

Լուրեր

13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված «Անկայուն երևույթներ և Տիեզերքի առաջացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը, որին մասնակցել են աշխարհի 16 երկրի 67 գիտնական. տեղեկաննում է ԿԳ նախարարութան լրատվական ծառաոությունը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության ներկայացուցիչներ։

«Միջազգային գիտաժողովները մեզ համար շատ կարևոր են՝ փորձի փոխանակման, նորույթը ներառելու և ներկայացնելու առումով:  Եվ այն միջոցառումը, որ նախատեսված է առաջիկա օրերին՝ կապված Վիկտոր Համբարձումյանի անվան հետ, կրկնակի պարտավորեցնող է: Մեծ գիտնականի անունը հաճախ ենք լսում արտասահմանյան ոչ միայն մասնագիտական, այլ նաև հումանիտար ոլորտի համաժողովների ընթացքում, որովհետև նրան մեր սահմաններից դուրս շատերն են ճանաչում: Եվ պատահական չէ, որ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, 1996 թվականից հռչակված է որպես աստղաֆիզիկայի օր»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս փաստը ևս շեշտում է այն դերը, որ Վիկտոր Համբարձումյանն ունեցել է մեր պետության և գիտության կյանքում:

«Գիտությամբ զբաղվելը քաղաքականության նման մի բան է. եթե դու ցանկանում ես առաջընթաց և հայտնագործություններ ունենալ, ապա պետք է խիզախություն դրսևորես: Եվ մեր բոլոր գիտնականները, որոնք նշանակալի ներդրում են ունեցել գիտության մեջ, ունեցել են այդ խիզախությունը: Համբարձումյանը դրանով ևս աչքի է ընկել: Ես գիտեմ, որ ԽՍՀՄ-ի համար ծանր տարիներին ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում,  մեծ գիտնականը շարունակել է գործել, և սա լավագույն օրինակն է այն փաստի, որ պետության սոցիալական պայմաններն ամենևին էլ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ՝ գիտությամբ զբաղվելու, մեծ հայտնագործություններ անելու համար: Սա ամենևին չի նշանակում, որ պետությունը պետք է հոգ չտանի գիտության համար, բայց այս համադրումը պետք է անպայման ունենանք: Վերջերս մի հրապարակում էի կարդում այն մասին, երբ խորհրդային զորքերը մտել էին Չեխոսլովակիա, և աշխարհում խորհրդային որևէ ներկայացուցչի սուլոցներով էին դիմավորում, Վիկտոր Համբարձումյանի դասախոսություններն ու զեկույցները քար լռությամբ էին լսում, ինչը ևս խոսում է նրա մեծության մասին: Վերջինիս մասին է խոսում նաև այն փաստը, որ իր մրցանակի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Առաջիկայում պետք է ջանքեր գործադրենք՝ ավելի մեծ թվով մասնակիցներ ներգրավելու և մրցանակը հանրայնացնելու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկում:

Գիտաժողովը կազմակերպել են` ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Միջազգային աստղագիտական միության հարավարևմտյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը և Հայկական աստղագիտական ընկերությունը: