Աշխարհի հերթական առաջնությունը` նոր մրցակագրով

Լուրեր

13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀԱՕԿ-ի փոխանմմամբ՝ երկաթախաղի հայ վարպետները սեպտեմբերի 13-ից «խարիսխ են գցել» Ուկրաինայի Կամինեց – Պոդոլսկ քաղաքում:Տեղի ծանրամարտի հավաքականի հետ մեր պատվիրակները համատեղ կմարզվեն մինչև սեպտեմբերի 30-ը: Դրանից հետո մեր հերկուլեսները ուսումնամարզական հավաք կանցկացնեն հայրենիքում /Օլիմպավանում , հոկտեմբերի 3-20-ը/: Կհաջորդի մրցաշրջանի գլխավոր մրցուղերթը. մեր հավաքականը կուղևորվի Աշխաբադ և կմասնակցի նոյեմբերի 1-11-ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը:Կարևոր այդ սուգատեսում մասնակիցները առաջին անգամ հանդես կգան միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով հաստատված նոր քաշային կարգերում:

Օլիմպիական խաղերում ,տղամարդկանց և կանանց մրցաշարերում հանդես կգան հավասար քանակի` յոթական քաշային կարգերի 98-ական մարզիկ-մարզուհիներ: Իհարկե աշխաբադյան ստուգատեսը վարկանիշային է: Դրանից բացի, մինչև Տոկիոյում մեկնարկելիք օլիմպիական խաղերը, տեղի կունենան վարկանիշային ևս հինգ մրցաշարեր. Եվրոպայի ` երկու,աշխարհի և Հայաստանի 2019թ. առաջնություններ և միջազգային մեկ բարձրագույն կարգի մրցաշար: Փաստորեն ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մինչ Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկը, 18 ամսում կանցկացնի վեց վարկանիշային մրցաշար / ներառյալ աշխաբադյան մրցումները/:Այնպես է ստացվում,որ վարկանիշային ստուգատեսները միմյանց կհաջորդեն յուրաքանչյուր եռամսյակում մեկ անգամ:Միավորների քանակը հաշվվում է «Սինգլեր» անվանումը կրող աղյուսակով: Դրանում մրցումներն ունեն երեք դասակարգում.ոսկե /աշխարհի առաջնություն /,արծաթե /աշխարհամասի, մեր պարագայում ` Եվրոպայի առաջնություն / և բրոնզե /Հայաստանի առաջնություն և միջազգային բարձրակարգ մրցաշարեր/ :

ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նախատեսել է Աշխաբադ ուղեկցել Անդրանիկ Կարապետյանին /81 կգ ,Էջմիածին /, Ժորժ Եղիկյանին / 81կգ ,Գյումրի /,Հակոբ Մկրտչյանին / 89կգ,Գյումրի /, Արսեն Մարտիրոսյանին / 102կգ,Էջմիածնի Հայկաշեն /,Սամվել Գասպարյանին/102 կգ, Գյումրի /,Սիմոն Մարտիրոսյանին/ 109կգ, Էջմիածնի Հայկաշեն / և գերծանրքաշայիններ /+109կգ / Գոռ Մինասյանին /Գյումրի/և Ռուբեն Ալեքսանյանին /Արարատ /:

Կանանցից նախապատրաստվում են երևանցիներ Իզաբելա Յայլյանը /59կգ/,Լիանա Գյուրջյանը / 76կգ/Տաթևիկ Հակոբյանը / 87կգ / և քասախցի Արփինե Դալալյանը /+ 87կգ /: