ՀՀ ֆինանսների նախարարը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և ընդլայնում» ծրագրի իրականացման մասին համաձայնագիրը:

ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ այս ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո (2017-2026 թթ․)։ Այն միտված է նվազեցնելու Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցով սիստեմատիկաբար ջերմոցային գազերի արտանետումները և, այդպիսով, ապահովելու կայուն զարգացման օգուտները: Ընդգրկելով հասարակական և բնակելի շենքերը՝ ծրագիրը կենտրոնանում է շուկայի խոչընդոտները հաղթահարելու միջոցով էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների համար բարենպաստ շուկայական միջավայրի և մասշտաբավորման ընդունակ բիզնես մոդելի ստեղծման վրա:

«Համաձայնագրով նախատեսվում է, որ շենքերի էներգաարդյունավետությունը Հայաստանում առաջընթաց է գրանցելու լրացուցիչ առնվազն 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման միջոցով: Դրա շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է գալու որպես ծրագիրն իրականացնող գործընկեր՝ կազմակերպելով և իրագործելով ՀՀ Կառավարության 2023 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 2323-Ն «2024 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման 11-րդ հավելվածում ներառված շենքերի հիմնանորոգման ընթացքում էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների ֆինանսավորում։ ՄԱԶԾ-ի կողմից համապատասխան վճարումներն իրականացվելու են կատարողականի դիմաց՝ համաձայն սահմանված վճարումների ժամանակացույցի»,- ասված է հաղորդագրության մեջ: