Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ում․ ի՞նչ է սա նշանակում Հայաստանի, տարածաշրջանի, աշխարհի համար․ ՈւՂԻՂ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որը 2020-ին Դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենին պարտվելուց 4 տարի անց կրկին վերադառնում է Սպիտակ տուն։

Աշխարհի տարբեր առաջնորդներ արդեն իսկ շնորհավորում են ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելու կապակցությամբ․ նա 47-րդ նախագահն է՝ Մակրոն, Օրբան, Նեթանյահու, Զելենսկի, Նիկոլ Փաշինյան։

ՀՀ վարչապետը Թրամփին շնորհավորել է տպավորիչ հաղթանակի կապակցությամբ․ «Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելու՝ ՀՀ-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- գրել է նա։

ԱՄՆ նախագահական ընտրությունների այս արդյունքները կարող են ազդել աշխարհում փոթորկվող մի շարք հակամարտությունների ու երկրների վրա։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին շնորհավորելով՝ նշել է, որ սպասում է Թրամփին անձամբ շնորհավորելուն և «քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները»։

Շնորհավորած Օրբանն ասել է՝ Թրամփի հաղթանակը շատ անհրաժեշտ էր աշխարհի համար։ ԵՄ-ի առաջատար երկրներ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքները։ Շոլցն ու Մակրոնը «պայմանավորվել են սերտորեն համակարգել այս հարցի վերաբերյալ իրենց գործողությունները, նշել է Հեբեշտրայտը։

Մակրոնն իր հերթին Շոլցի հետ մտքերի փոխանակման մասին հայտնել է X-ում գրառմամբ։ «Մեզ համար այս նոր համատեքստում մենք կաշխատենք հանուն ավելի միասնական, ուժեղ և ինքնիշխան Եվրոպայի, Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ և ի պաշտպանություն մեր շահերի ու արժեքների»,- գրել է նա։

Ի՞նչ ազդեցություն կունենա Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ի, Հայաստանի, տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի վրա։ Factor TV-ի ուղիղ եթերում այս հարցն ենք քննարկելու։

Քննարկմանը մասնակցում են՝ Ռոբերտ Ղևոնդյանը՝ «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ, Հրանտ Սարկիսովը՝ սահմանադրագետ, ընտրական իրավունքի մասնագետ, Տիգրան Մուղնեցյանը՝ քաղաքագետ, Էդգար Առաքելյանը՝ «Ազատ Հայաստան» նախաձեռնության ղեկավար։