Թբիլիսին կարծում է, որ Թրամփի ղեկավարությունը կօգնի վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ․ Իրակլի Կոբախիձեի շնորհավորանքը

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա առաջնորդական որակները կօգնեն վերականգնել երկու երկրների հարաբերությունները։

«Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում իր արժանի հաղթանակի կապակցությամբ։ Ես վստահ եմ, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը կբարելավի գլոբալ խաղաղությունը և կօգնի վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Վրաստանի միջև»,- գրել է Կոբախիձեն X-ի իր միկրոբլոգում։

Նրա օրինակին հետևել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Միացյալ Նահանգներն ուժեղ ռազմավարական գործընկեր է և մեր 33 տարվա բարեկամը, և այն ավելի քան երբևէ անհրաժեշտ է Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին աջակցելու, տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու և մեր ազատությունը պաշտպանելու համար»,- գրել է Զուրաբիշվիլին X-ում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի