Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձման և այլ մասնավոր հարցերի լուծումը. ՔԿ

Լուրեր

09.01.2025 | 23:29
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը ընդդիմության և իշխող ուժերի հետ խորհրդակցություններ է անցկացնում PKK-ի բանտարկված առաջնորդի հետ հանդիպման արդյունքների մասին
09.01.2025 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.01.2025 | 23:14
Թուրքիայի ՊՆ-ն սպառնում է Սիրիայում քրդական ուժերի դեմ ռազմական գործողությամբ
09.01.2025 | 23:00
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներն անվտանգային հանդիպում են անցկացրել Մերձավոր Արևելքում Թուրքիայի աճող ազդեցության վերաբերյալ
09.01.2025 | 22:44
Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրում տեղադրվել է տեսանկարող սարք
09.01.2025 | 22:30
Ավելի քան 52,000 փախստականներ դեկտեմբերին Թուրքիայից վերադարձել են Սիրիա
09.01.2025 | 22:20
Հայաստանի ԱԳՆ-ն շուտափույթ ապաքինում է մաղթել Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով վիրավորներին
09.01.2025 | 22:14
Թուրքիան կիբերանվտանգության տնօրինություն է հիմնում տվյալների զանգվածային արտահոսքից հետո
09.01.2025 | 21:58
ՌԴ-ն որոշ առավելություններ ունի, բայց ամբողջությամբ չի գերիշխում․ Պենտագոնի ղեկավարը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ներկա իրավիճակի մասին
09.01.2025 | 21:52
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում. ՆԳՆ
09.01.2025 | 21:44
Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը
09.01.2025 | 21:38
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Կոստանյան
09.01.2025 | 21:30
Կրեմլը արագ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի որոշմանը․ այո՛, ՀՀ-ն չի կարող ԵՏՄ-ում մնալով՝ ԵՄ գնալ․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.01.2025 | 21:18
Բաշար Ասադի կնոջը կասկածում են բրիտանական հետախուզության հետ կապերի մեջ
09.01.2025 | 21:06
Այսօր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, խմբավորումը ղեկավարելու և մասնակցելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 մեղադրյալի մասով. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Խ.-ն, ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ», հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման, ինչպես նաև՝ այլ խնդիրներին վերաբերող վեճերն իրեն դիմած անձանց օգտին լուծելու հարցեր:

Քննությամբ հիմնավորվել է, որ տարբեր անձինք իրենց հերթին, այդ թվում՝ Պ.Ս.-ն, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Տարբեր քաղաքացիներ իրենց հերթին, իրենց ենթադրյալ իրավունքներն իրացնելու, մասնավոր հարցերին առնչվող վեճերն անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար, դիմել են քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող վերոհիշյալ անձին:

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Հ.Խ.-ն 2023թ․ դեկտեմբերի 25-ին հանդիպել է իրեն դիմած մի կնոջ, ով ներկայացնելով իր խնդիրը՝ հայտնել է, որ նախկին ընկերը, ավտոմեքենաներ գնելու և վարձակալության հանձնելու պատճառաբանությամբ իր սեփական միջոցներից և տարբեր բանկերից ստացած մոտ 10.000.000 ՀՀ դրամը, բնակարանի վաճառքից ստացված 39.000 ԱՄՆ դոլար գումարը և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան իրենից վերցրել և չի վերադարձրել: Հ.Խ.-ն, օգտագործելով իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ձեռնամուխ է եղել իրեն դիմած կնոջ օգտին խնդիրը լուծելու ուղղությամբ գործողությունների կատարմանը և տված հրահանգների կատարման միջոցով պարզելով գումարներն ու գույքը հափշտակած անձի ինքնությունը, ֆինանսական դրությունը, սոցիալական կարգավիճակը, իրեն դիմած անձին հայտնել է, որ նրա նախկին ընկերը չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ տրված գումարները վերադարձնելու համար՝ այդ կերպ հարցը համարելով լուծված:

Բացի այդ, 2023թ․ դեկտեմբերի 26-ին որպես քրեական հեղինակության՝ Հ.Խ.-ին դիմել է վերջինիս ծանոթը՝ որդու և նրա ընկերոջ մտերիմների վեճը լուծելու խնդրանքով: Հ.Խ.-ն ընդունել է իրեն դիմած անձի որդուն և վերջինիս ընկերոջը և առաջացած մասնավոր վեճը լուծելու նպատակով քննարկել վիճաբանության մասնակից անձի կողմից մեկ այլ՝ «Մասիվցի Ժիրո» մականվամբ անձին դիմելու և նշված անձի օգտին մասնավոր հարցին լուծում տալու հետ կապված հարցերը։ Դրա ընթացքում Հ.Խ.-ն, պարզաբանելով քրեական աշխարհում ընդունված ավանդույթներով և կանոններով գործելու անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել տվյալ հարցի հետ կապված զրուցել «Մասիվցի Ժիրոյի» հետ և անօրինական ճանապարհով, օգտագործելով իր քրեական հեղինակությունը, իրեն դիմած նշված երկու անձանց օգտին լուծել վեճը:

Դրանից հետո, մեկ այլ դրվագով, Հ․Խ․-ն 2024թ․ հունվարի 23-ին ընդունել է իրեն դիմած կնոջն ու նրա դստերը: Վերջիններիս օգտին, այն է՝ 2010թ․ կնոջ ընկերուհուն 10.000 ԱՄՆ դոլար պարտք տված գումարը ստանալու կապակցությամբ առաջացած վեճը լուծելու ուղղությամբ խոստացել և ձեռնամուխ է եղել իր քրեական հեղինակությունն օգտագործելով հարցի լուծմանը: Այդ նպատակով կապ է հաստատել կնոջ հիշյալ ընկերուհու որդու հետ և առաջարկել պարտք տված 10.000 ԱՄՆ դոլար գումարի փոխարեն ստանալ 4.000 ԱՄՆ դոլար գումար և հարցը համարել լուծված: Սակայն չգոհանալով հարցի լուծման այդ տարբերակով՝ կինը և նրա դուստրը հրաժարվել են Հ.Խ.-ի միջոցով հարցի լուծումից:

Այնուհետև Հ.Խ.-ն, Պ.Ս.-ի, Ա.Մ-ի, Ռ.Ն.-ի և Լ.Ն.-ի հետ 2024թ․ հունվարի 17-ին քննարկել են 2023թ․ նոյեմբերի 16-ին Երևան քաղաքի Ջրվեժ Մայակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության և դրան մասնակից անձանց հետագա գործողությունները՝ պարզաբանելով դրանք խմբավորման սահմանած կանոններին համապատասխան գործելու անհրաժեշտությունը։ Դրանից օրեր անց նա ընդունել է վիճաբանության մասնակիցներին, պարզաբանել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած կանոններով գործելու անհրաժեշտությունը և լուծել է նրանց միջև առաջացած տարաձայնությունները՝ այդ կերպ իրագործելով խմբավորման հետապնդած նպատակները:

2024թ․ փետրվարի 2-ին Հ.Խ.-ն Պ.Ս.-ի հետ քննարկել է մեկ այլ վիճաբանության և ծեծկռտուքի հանգամանքները և լուծել դրա մասնակիցների միջև վիճաբանության պատճառով առաջացած տարաձայնությունները:

2024թ․ փետրվարի 18-ին Հ.Խ.-ն Պ.Ս.-ի հետ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման նպատակով, քննարկել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական տարածքում մի քանի անձանց ծեծի ենթարկելու միջոցով իրենց դիրքը պահպանելու, դրամական միջոցներ հավաքագրելու հանգամանքները:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, համակցված կիրառվել է տնային կալանք, գրավ՝ 5.000.000 ՀՀ դրամ և բացակայելու արգելք:

Պ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց համակցված կիրառվել է վարչական հսկողությունը, գրավ՝ 15.000.000 ՀՀ դրամ և բացակայելու արգելք:

Վերջիններիս դիմած երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք:

Հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակից, քննությամբ դեռևս չպարզված անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: