Եվրոպայում վեճեր կլինեն, պետք չէ լուրջ վերաբերվել․ Օրբանը Վրաստանի ընտրություններն ազատ ու ժողովրդավարական է գնահատել

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Եթե ​​լիբերալներն են  հաղթում, Բրյուսելում ասում են՝ կա ժողովրդավարություն, եթե պահպանողականները՝ ուրեմն ժողովրդավարություն չի եղել։ Պետք չէ դրան լուրջ վերաբերվել, սովորական պատմություն է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով հոկտեմբերի 26-ին այդ երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններին։

Օրբանի խոսքով՝ Վրաստանում անցկացվել են ազատ, ժողովրդավարական ընտրություններ։

«Որպես բազմաթիվ վեճերում շահած Հունգարիայի վարչապետ՝ ուզում եմ ձեզ ասել, որ վեճեր կլինեն ապագայում՝ առաջիկա երկու օրերին։ Ընտրությունների արդյունքներն անվիճելի են, անցկացվել են ազատ և ժողովրդավարական ընտրություններ։ Եվրոպայում դեռ վեճեր կլինեն, պետք չէ դրանց լուրջ վերաբերվել, սովորական պատմություն է։ Եթե ​​լիբերալները հաղթում են, ուրեմն կա ժողովրդավարություն, եթե պահպանողականներն են հաղթում, ուրեմն ժողովրդավարություն չի եղել։ Այսպիսի վեճեր Բրյուսելում անընդհատ լինում են»,- ասել է Հունգարիայի վարչապետը։

«Ուստի, պարոն վարչապետ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել մեծ հաջողություններ։ Ապագայում միշտ կարող եք հույս դնել մեր ռազմավարական գործընկերության վրա»,- ասել է Վիկտոր Օրբանը։

Հիշեցնենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նախօրեին հայտարարել էր, որ Վիկտոր Օրբանը Վրաստան կատարելիք իր պաշտոնական այցի ընթացքում չի ներկայացնում ԵՄ-ն։

«Անկախ նրանից, թե այցի ժամանակ ինչ կասի Օրբանը Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներին, նա չի ներկայացնի Եվրամիությունը»,- ասել է Բորելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի