Կանադան հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Կանադան կվերանայի հարաբերությունները Վրաստանի հետ՝ հաշվի առնելով երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը և արդյունքները։ Այս մասին ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մեծ յոթնյակի ու Եվրոպայի մեր գործընկերների հետ համաձայնեցնելով, ինչպես նաև այս ընտրությունների անցկացման և արդյունքների լույսի ներքո, Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ», – ասվում է հայտարարության մեջ:

Օտտավան պատրաստ է համագործակցել վրացական իշխանությունների հետ, եթե նրանք հարգեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և «լուծեն ժողովրդավարությունից վերջին շրջանի հետքայլի խնդիրը»։ Կանադան անհանգստացած է ընտրողների ահաբեկման, կաշառակերության և այլ խախտումների «համատարած» դեպքերով, որոնք արձանագրվել են միջազգային դիտորդների կողմից։

Օտտավան հայտարարել է, որ անհրաժեշտ է հետաքննել այս փաստերը և «գործողություններ ձեռնարկել»:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հանգստություն, իսկ Վրաստանի իշխանություններին՝ հարգել մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը խաղաղ ցույցերի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի