Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ ատոմակայանի վթարի դեպքում ՆԳՆ ՓԾ խմբերի գործողությունները թեմայով

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Հոկտեմբերի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից կազմակերպել և անց է կացվել «ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարի դեպքում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճառագայթային մոնիտորինգի խմբերի գործողությունները» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարում էր ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Ուսումնավարժանքում ընդգրկվել էին ՆԳՆ ՓԾ ճառագայթային մոնիտորինգի և արձագանքման հիմնական խմբեր (5 հիմնական և 10 պահեստային խումբ` յուրաքանչյուրում 3 մարդ):

Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակներն էին՝

• Ստուգել «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային վթարի դեպքում գործելու պլանը», «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային վթարի դեպքում ճառագայթային մոնիտորինգի կազմակերպման պլանը» և «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային վթարի դեպքում հակահրդեհային ապահովման պլանը հաստատելու մասին» հրամաններով հաստատված և նախատեսված միջոցառումների իրատեսությունը։

• Կատարելագործել ճառագայթային մոնիտորինգի խմբերի անձնակազմի ունակությունները: Ճշտել և գործնականորեն փորձարկել անձնակազմի կողմից իրականացվող ճառագայթային մոնիտորինգի տվյալների ՓԾ ՃԿԱԿ փոխանցման գործընթացը:

• Բարձրացնել ճառագայթային մոնիտորինգի և արձագանքման խմբերի համագործակցության մակարդակը և ծանոթացնել իրենց ամրագրված երթուղիներին:

• Ճշգրտել երթուղիները և ստուգել ռադիոկապը՝ երթուղիներում հուսալի կապն ապահովելու նպատակով:

Ուսումնավարժության շրջանակներում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կողմից իրականացվել է ճառագայթային մոնիտորինգի և արձագանքման խմբերի ազդարարում, այնուհետև ուսումնավարժանքի ղեկավարի կողմից իրականացվել է ուժերի խնդրադրում և մեկնում դեպի նախահարձակ պաշտպանական և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներ` ռադիացիոն մոնիտորինգի կազմակերպման և իրականացման համար։
Համաձայն սցենարի գործարկվել են առաջին ուրվագծի վթարային սնուցման երկու համակարգերը: Ճառագայթային մոնիտորինգի խմբերի կողմից պարբերաբար իրականացվել են գամմա ճառագայթման դոզայի հզորության չափումներ ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում՝ առնվազն յուրաքանչյուր ժամը մեկ անգամ` պահպանելով ճառագայթային անվտանգության կանոնները:

Բացի այդ, ՀԱԷԿ-ի հարակից ՇՊՄՊ գոտում կազմակերպվել են անձնակազմի սանիտարական և տեխնիկայի հատուկ մշակման կետեր, որտեղ իրականացվել են համապատասխան մաքրման և վարակազերծման միջոցառումներ։ ՆՊՄԻ գոտում սահմանվել են անցակետեր և իրականցվել է օբյեկտների շուրջօրյա պարեկություն՝ հսկման և անվտանգային պահանջների պահպանման նպատակով։

Տարհանման միջոցառումները եղել են կազմակերպված և հստակ պլանավորված՝ ապահովելով անձնակազմի և բնակչության անվտանգությունը, իսկ գործընթացին զուգահեռ՝ իրականացվել են այլ անհրաժեշտ պլանային գործողություններ։

Ուսումնավարժության ավարտին մասնակիցները ներկայացրել են կատարված աշխատանքների արդյունքները։ Քննարկումների ընթացքում առանձնացվել են ուսումնավարժանքի հաջողությունները, ինչպես նաև մատնանշվել են զարգացման հնարավորությունները՝ հետագա աշխատանքներում դրանք բարելավելու նպատակով։