Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն էներգետիկ անվտանգության հարցեր են քննարկել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բաքվում այսօր տեղի է ունեցել «Ադրբեջան-ՆԱՏՕ» կլոր սեղան՝ նվիրված էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության հիմնախնդիրների ուսումնասիրությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համաժողովը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակային փաստաթղթին Ադրբեջանի միանալու 30-ամյակի շրջանակներում։

Միջոցառմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի նորարարության, հիբրիդային հարցերի և կիբերանվտանգության բաժնի կլիմայի ու էներգետիկ անվտանգության հատվածի, դաշինքի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ համապատասխան ոլորտի փորձագետներ, ինչպես նաև Ադրբեջանի համապատասխան հաստատությունների ակադեմիական ներկայացուցիչներ:

Հաղորդվում է, որ միջոցառման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել էներգետիկ անվտանգության հարցերի, Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի դերի, կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների հնարավոր սպառնալիքների և ռիսկերի, կլիմայի փոփոխության խնդրների  շուրջ։

Հատկապես ընդգծվել է Ադրբեջանի դերը՝ «որպես հուսալի գործընկերոջ ու էներգետիկ մատակարարի, ինչպես նաև Բաքվում COP29-ի անցկացման կարևորությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի