Իրաքը բողոքել է ՄԱԿ-ին՝ Իսրայելի կողմից Իրանին հարվածելիս իր օդային տարածքն օգտագործելու համար

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Իրաքը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Իսրայելի կողմից իր օդային տարածքն Իրանին հարվածելու համար օգտագործելու պատճառով: Իրաքի իշխանությունները դա անվանել են երկրի ինքնիշխանության և «օդային տարածքի բացահայտ խախտում», հայտնում է IRNA-ն։

Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին հանձնարարել է ԱԳՆ-ին խորհրդակցություններ անցկացնել Միացյալ Նահանգների հետ՝ հիմնվելով երկկողմ ռազմավարական շրջանակային համաձայնագրի և «Իրաքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը հարգելու՝ Միացյալ Նահանգների պարտավորությունների վրա»:

Իրաքի կառավարության խոսնակն ասել է, որ իշխանությունները հետևում են «տարածաշրջանային կայունության պահպանման քաղաքականությանը» և ձգտում են կանխել «տարածաշրջանային հակամարտություններում իրենց տարածքների ցանկացած չարաշահում»՝ աջակցելով դրանց լուծմանը երկխոսության և փոխըմբռնման միջոցով:

Հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ հարձակումը հետ է մղվել և հանգեցրել է «սահմանափակ վնասի», սակայն կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ վնասվել են Իրանի պաշտպանական և հրթիռային կարողությունները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի