«Չեմ կարող 7 միլիոնի ներդրում անել և կորցնել դրանք»․ «Սանիթեք» ընկերության տնօրենը նոր իշխանությունների հետ կքննարկի հետագա աշխատանքը

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

«Նոր ձևավորվելիք քաղաքապետարանի հետ պիտի նստենք, քննարկենք և հասկանանք, թե ինչ պիտի անենք։ Չեմ կարող ես 7 միլիոնի ներդրում անել և կորցնել դրանք։ Ամեն ինչ պիտի քննարկենք և հետո հասկանանք, թե ինչ անել։ Այն խնդիրները, որոնց բախվում է «Սանիթեքը» կբախվեն նաև այլ օպերատորներ։ Նույն Նուբարաշենի հետ կապված խնդիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սանիթեք» ընկերության գոործադիր տնօրենը։

Տարոն Մարգարյանի հհրաժարականից հետո Երևանում աղբահանությունը կաթվածահար եղավ և շատերը դա կապեցին աղբահանություն իրականացնող ընկերության և հրաժարական տված քաղաքապետի ունեցած կապի հետ։ Նիկոլաս Թավիլը, սակայն հերքում է այդ կապը՝ ասելով, որ պատրաստ են նոր իշխանությունների հետ ևս համագործակցել, եթե քննարկումը լինի արդյունավետ երկու կողմերի համար էլ․ «Հույս ունեմ, որ բանակցություններն արդյունավետ կլինեն՝ այդ թվում և քաղաքի համար»։

Նիկոլաս Թավիլը կտրականապես հերքում է Տարոն Մարգարյանի՝ իրենց ընկերությունում բաժնեմաս ունենալու խոսակցությունները․ «Ոչ ոք կապ չունի մեր ընկերության հետ, դա անընդունելի է մեզ համար»։

Իսկ, թե ճիշտն են լուրերը, որ աղբատար մեքենաների մի մասը պատկանել է Տարոն Մարգարյանին և նա հրաժարականից հետո մեքենաները դուրս է բերել ընկերությունից՝ հանգեցնելով քաղաքում աղբահանության կաթվածահար վիճակին ասաց․ ««Սանիթեք» ընկերությունը բամասանքների չի անդրադառնում, եթե ունեք փաստեր ներկայացրեք»։

«Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենը հավատացնում է, որ հիմա իրենք ձեռնարկում են բոլոր քայլերը առաջիկայում աղբահանության խնդրին պատշաճ լուծում տալու համար։