Եթե հյուսիսկորեացի զինվորականները մարտերի մեջ մտնեն Ուկրաինայում, նրանք օրինական թիրախ կդառնան․ Սպիտակ տուն

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ եթե Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեական զորքերը ներգրավվեն Ուկրաինայի մարտերին, նրանք օրինական թիրախ կդառնան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եթե հյուսիսկորեացի զինվորները որոշեն ռազմական գործողություննների մեջ մտնել Ուկրաինայում, նրանք կդառնան օրինական ռազմական թիրախներ։ Մենք դեռ չգիտենք՝ արդյո՞ք այդ զինվորները կռվելու են ռուսական բանակի կողքին։ Բայց դրա հավանականությունը խիստ մտահոգիչ է»,- ասել է Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի տվյալներով՝ առնվազն 3 հազար հյուսիսկորեացի զինվոր է այժմ գտնվում Ռուսաստանում, նրանց ծովով Վլադիվոստոկ են բերել հոկտեմբերի սկզբից մինչև հոկտեմբերի կեսերը։ Զինվորականները ցրվել են Ռուսաստանի արևելյան շրջանի ուսումնամարզական հավաքակայաններում:

ԱՄՆ ներկայացուցիչները միայն չորեքշաբթի են սկսել հաստատել, որ ապացույցներ ունեն ՌԴ տարածքում հյուսիսկորեական զորքերի առկայության մասին։ Նախկինում այս մասին խոսում էին Կիևում և Սեուլում։

Մոսկվան խուսափել է դրա վերաբերյալ հարցերից, իսկ հյուսիսկորեացի դիվանագետներն ավելի վաղ հերքել են Ռուսաստան զորքեր ուղարկելու մասին լուրերը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի