Հնդկաստանի վարչապետը կրճատել է մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին՝ Գերմանիայի կանցլերի հետ հանդիպելու համար

Լուրեր

08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
Բոլորը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի սպասել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտին և վաղաժամ ավարտել է այցը՝ հոկտեմբերի 23-ին վերադառնալով Նյու Դելի։ Այս մասին X-ում հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։

Մոդին հոկտեմբերի 22-ին մասնակցել է գագաթնաժողովի ընդլայնված նիստին, այնուհետև դեմ առ դեմ զրույց ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հաջորդ օրը Հնդկաստանի վարչապետը ևս մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել և հրաժեշտ տվել՝ իր պատվիրակության ղեկավարությունը հանձնելով արտգործնախարար Սուբրահմանիյամ Ջայշանկարին։

Մոդին կրճատել է մասնակցությունը Կազանի գագաթնաժողովին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման պատճառով։ Վերջինը հոկտեմբերի 24-ին կժամանի Հնդկաստան՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունների զարգացումն այլ ոլորտներում։ Հնդկաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Շոլցը պաշտոնական այցով Հնդկաստան կժամանի Մոդիի անձնական հրավերով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի