75 մլն դրամ՝ տեղեկատվական և հեռահաղորդակցման նոր համակարգի համար․ ՀՀ նախագահի գնումը

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմը հոկտեմբերի 22-ին 74 մլն 994 հազար դրամով նոր տեղեկատվական և հեռահաղորդակցման համակարգ է գնել։ Հայտարարված էլեկտրոնային աճուրդը 1 մասնակից է ունեցել՝ «Արթ-Գրուպ» ՍՊԸ, որն էլ հաղթել է մրցույթը՝ առաջարկելով նախապես սահմանված 75 մլն դրամ գնման գնից 5964.96 դրամով պակաս գին։

Այս գումարով ընկերությունն իրականացնելու է ՀՀ նախագահի վարչական շենքի և հարակից տարածքների հին մալուխների, վարդակների, պլաստիկ մալուխատարերի ապամոնտաժում և նոր համակարգի մոնտաժում, 3 ամիս սպասարկում և նախագահի աշխատակազմի ՏՏ ստորաբաժանման առնվազն 2 աշխատակցի վերապատրաստում։

«Արթ-Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2020 թ-ի դեկտեմբերին, զբաղվում է շինարարական գործունեությամբ։ Սեփականատերը, ըստ պետռեգիստրի, Դավիթ Աբովյանն է։

Նախագահի աշխատակազմը վերջերս նաև հակավիրուսային համակարգչային ծրագրային փաթեթներ է գնել։ Այս դեպքում՝ առանց մրցույթի՝ մեկ անձով կատարված գնման արժեքը 990 հազար դրամ է։ Պայմանագիրը կնքվել է այս տարվա փետրվարին ստեղծված «Մոդերն Սոլուշնս» ՍՊԸ-ի հետ։ Դրա հիմնադիրը Կարինե Գևորգյանն է։

 

Գայանե Խաչատրյան