Ավետ Պողոսյանն ընտրվել է ՀՌՀ հանձնաժողովի անդամ
Ազգային ժողովը ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է ընտրել Ավետ Պողոսյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, կողմ է քվեարկել 66-ը։
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Ավետ Պողոսյանի թեկնածությունը: