Միլիոնավոր ամերիկացիներ արդեն քվեարկել են ԱՄՆ նախագահական ընտրություններում

Լուրեր

20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միլիոնավոր ամերիկացիներ արդեն մասնակցել են ԱՄՆ նախագահական ընտրություններին. մինչ այժմ ավելի քան 17 միլիոն ընտրող քվեաթերթիկներ է ուղարկել փոստով կամ քվեարկել նախապես բացված ընտրատեղամասերում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Չորս տարի առաջ, երբ նախագահական ընտրություններն անցկացվեցին համաճարակի պայմաններում, ավելի քան 100 միլիոն մարդ վաղաժամ քվեարկեց։ Վերլուծաբաններն ասում են, որ այս տարի վաղաժամ քվեարկության հանրաճանաչությունը վկայում է քվեարկության սովորությունների փոփոխության մասին:

2020 թվականի սկզբին քվեարկելու հնարավորությունից երկու անգամ ավելի շատ դեմոկրատներ, քան հանրապետականներ են օգտվել, ինչը, ըստ փորձագետների, կարող էր նպաստել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակին:

Դեմոկրատներն այս տարի նույնպես ավելի ակտիվ են, սակայն վաղաժամ քվեարկած հանրապետականների թիվը կտրուկ աճել է՝ համաձայն մի քանի առանցքային նահանգների քվեարկության տվյալների:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Երկրի ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցնելու հայտ են ներկայացրել Հանրապետական կուսակցության թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի