Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Թուրքիայի և Իրանի նախագահների հետ

Լուրեր

10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Կազանի բանակցություններում Պուտինը և Էրդողանը կարող են քննարկել Անկարայի միջնորդությունն ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմում բարձրաստիճան աղբյուրը։

Քննարկման մեկ այլ թեմա կարող է լինել էներգետիկ համագործակցությունը և Թուրքիայում գազային հանգույցի կառուցումը։

Կազանում տեղի կունենա նաև մեկ ամսվա ընթացքում Պուտինի երկրորդ հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ամսվա սկզբին Աշխաբադում կայացած բանակցություններում պետությունների ղեկավարները նշել էին Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումների սերտությունը միջազգային ասպարեզում։

Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ, սակայն Պուտինն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում զրույցի ժամանակ պայմանավորվել են, որ փաստաթուղթը կստորագրվի առանձին այցի ժամանակ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի