Առնվազն առանց ռազմագերիների վերադարձի հայկական պատվիրակություն չպետք է գնա Բաքու՝ COP29-ին. Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Եթե հայկական կողմին չվերադարձնեն ռազմագերիներին կամ խաղաղության պայմանագիր չստորագրվի, հայկական պատվիրակությունը չպետք է մասնակցի COP29-ին։ Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։

Ըստ նրա՝ բացի այդ, որ Բաքու հայկական պատվիրակության այցը ոչինչ չի տա, Ադրբեջանն ինքն արդեն չի ուզում կլիմայական այդ համաժողովին հայկական կողմի մասնակցություն։

Մի քանի ամիս առաջ, Բորիս Նավասարդյանի խոսքով, Ադրբեջանը խաղադրույք էր անում Դոնալդ Թրամփի հաղթանակի վրա, և վերջին շրջանի նրա պահվածքը վկայում է հենց այդ հաշվարկի իրականացման մասին։

«Մինչև ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները Ադրբեջանը լուրջ չի վերաբերվի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Վաշինգտոնի առաջարկին»,- նշում է փորձագետը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերի՝ Բաքու այցը և Հայաստանի հետ մինչև տարեվերջ խաղաղություն հաստատելու կոչով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ալիևին ուղղված նամակը։

Ըստ Նավասարդյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ավելի իրատեսական սցենար է կարգավորման սկզբունքների մասին շրջանակային փաստաթղթի ստորագրումը՝ միանշանակ հստակ ձևակերպմամբ, թե ինչպես է ընկալվում տարածքային ամբողջականության սկզբունքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան