Իրանը հայտարարում է, որ իր հարևանները խոստացել են թույլ չտալ իրենց տարածքն օգտագործել Թեհրանի դեմ հարձակումների համար

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Իրանի հարևանները խոստացել են, որ թույլ չեն տա իրենց «ցամաքային կամ օդային տարածքն» օգտագործել որևէ հարձակման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, գրում է AFP-ը։

«Մեր բոլոր հարևանները վստահեցրել են, որ թույլ չեն տա, որ իրենց հողը կամ օդային տարածքն օգտագործվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է Արաղչին Քուվեյթում կայացած մամուլի ասուլիսում։

Քուվեյթից առաջ նա Բահրեյնում էր՝ տարածաշրջանային շրջագայության շրջանակում,  մինչ այդ, Իրանի ԱԳ նախարարը եղել է Սաուդյան Արաբիայում, Կատարում, Օմանում, Իրաքում, Եգիպտոսում և Թուրքիայում։

«Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում ամերիկյան բազաների տեղաշարժին, տեղյակ ենք նաև նրանց բոլոր թռիչքների մասին։ Եթե Իսրայելը որևէ ձևով հարձակվի Իրանի վրա, Իրանը կպատասխանի նույն ձևաչափով»,- ասել է Արաղչին։

Նա կրկնել է Իրանի նախազգուշացումներն Իսրայելին՝ չհարձակվել իր միջուկային օբյեկտների վրա։

«Միջուկային օբյեկտների վրա հարձակումը միջազգային հանցագործություն է, միջուկային օբյեկտների վրա հարձակվելու սպառնալիքն անգամ հանցագործություն է, դեմ է միջազգային իրավունքներին։ Մեզ և միջուկային օբյեկտները պաշտպանելու համար ունենք մեր սեփական գործիքներն ու մեթոդները և ապավինում ենք դրանց»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի