Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը կոչ է արել քննարկել «ոչ միջուկային ուժերի» տեղակայումը Ուկրաինայում՝ ՌԴ-ին զսպելու համար

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Կիևի դաշնակիցները պետք է քննարկեն Ուկրաինայում ՌԴ-ի դեմ ոչ միջուկային զսպման ուժեր տեղակայելու հարցը, ինչպես հուշում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի «հաղթանակի պլանը», հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։

«Պատկերացրեք հրադադարը կամ խաղաղության պայմանագիրը․ դուք կհասկանաք, որ Ռուսաստանի նոր սպառնալիքը հետ մղելու համար Ուկրաինայի տարածքում ոչ միջուկային զսպող ուժեր տեղակայելու հարցն ակնհայտ է։ Սա հարց է, որով արդեն պետք է զբաղվել»,- ասել է Լըկորնյուն TF1/LCI եթերում:

Նա նշել է, որ Կիևի «հաղթանակի ծրագիրը» ռազմական հակամարտության կարգավորման քաղաքական ճանապարհի միայն սկիզբն է։

«Ուկրաինայի իշխանությունների հռետորաբանության մեջ շրջադարձ կա դեպի «ռազմաքաղաքական» հայտարարություններ, բայց ինչ-որ պահի Ուկրաինան կվերսկսի Ռուսաստանի հետ երկխոսությունը, քանի որ ոչ ոք երբևէ չի հայտարարել ռուսների կապիտուլյացիայի մասին»,- եզրափակել է Լըկորնյուն։

Զելենսկին իր «հաղթանակի պլանը» ներկայացրել է հոկտեմբերի կեսերին։ Այն բաղկացած է հինգ կետից ու ևս երեք «գաղտնի լրացումներից»: Հայտարարված կետերից են Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցության հրավեր ուղարկելը՝ մինչև Ռուսաստանի հետ պատերազմի ավարտը, հեռահար զենքի կիրառման սահմանափակումների վերացումը, երկրում «ոչ միջուկային ռազմավարական զսպման համալիր փաթեթի» տեղակայումը և Ուկրաինայի տնտեսությանն օժանդակության զարգացումը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի