Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ-ում մի քանի սպիրտի թորման ձեռնարկությունների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

ՌԴ իշխանությունները հայտնում են հոկտեմբերի լույս 22-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին, որոնց հետևանքով վնասվել են մի քանի սպիրտի թորման արտադրամասեր, փոխանցում է Current Time-ը։

Տուլայի շրջանի նահանգապետ Դմիտրի Միլյաևը Տելեգրամում գրել է, որ վնասվել են Եֆրեմովսկի և Լուժկովսկի գյուղերի սպիրտի թորման գործարանները։

Նա նշել է, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետ են մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը։

Տամբովի մարզի ղեկավար Մաքսիմ Եգորովն իր հերթին հայտնել է, որ անօդաչու սարքը հարձակվել է Ռասկազովի «Բիոխիմ» ձեռնարկության վրա։ Պայթյունը գործարանում տեղի է ունեցել ժամը 05:20-ին։ Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, որը մեկ ժամ անց մարվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Վորոնեժի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո արդյունաբերական ձեռնարկությունում բռնկված հրդեհի մասին: Ըստ նրա՝ տուժածներ չկան, «ոչ մեծ հրդեհ» է առաջացել շենքի հարկերից մեկում։

Անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով Նիժնի Նովգորոդի օդանավակայանում աշխատանքի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Ավելի ուշ սահմանափակումները հանվել են։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի