ԱՄՆ քաղաքացու առևանգման վարույթով հինգ անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան․ ՔԿ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է սեպտեմբերի 4-ին ԱՄՆ քաղաքացի կնոջ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ հանցագործությունը մանրակրկիտ ծրագրվել և իրականացվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության անդամների կողմից, ովքեր նպատակադրվել են շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը, որի իրագործման համար կատարել են դերաբաշխում, իսկ նախապատրաստական աշխատանքներն սկսել են իրականացնել 2024թ․ հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել հանցավոր խմբի անդամներից հինգի մասնակցության վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացվել են և տրվել համարժեք իրավական գնահատականներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանցագործությունը բացահայտվել է Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռանարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության, ինչպես նաև` քննիչների կողմից իրականացված ապացուցողական լայնածավալ և համակարգված գործողությունների արդյունքում:

Այսպես՝ քննությամբ փաստվել է, որ նախաքննությամբ դեռևս չպարզված անձի կողմից, ծանր հանցագործություն կատարելու նպատակով, ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր գործունեությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն, որի անդամներից վերոհիշյալ հինգի և գործով դեռևս չպարզված անձանց անդամակցությամբ էլ, խմբի կազմում, կատարվել է ծանր հանցագործությունը, այն է՝ ինքնակամ յուրացնելով պաշտոնատար անձի կոչումն ու լիազորությունները և օգտագործելով համազգեստը, առևանգել են ԱՄՆ քաղաքացի հանդիսացող կնոջը:

Առևանգումն առանց խոչընդոտ իրականացնելու նպատակով, տեղեկացված լինելով վերջինիս ազգականի առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ, խմբի անդամներից մեկը 2024 թվականի հունիսին նրա ամուսնուն առաջարկել է թոռան բուժումը կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում: Այդ կապակցությամբ, հիշյալ անձը հաղորդագրությամբ ուղարկել է հանցավոր կազմակերպության մեկ այլ մասնակցի հեռախոսահամարը՝ վստահեցնելով, որ վերջինս կկազմակերպի նրա ազգականի այցը համապատասխան բժշկին, սակայն կինը, հեռախոսազրույց ունենալով և չվստահելով, մերժել է հանդիպումը:

Ձախողելով կնոջ հետ հանդիպումը՝ հանցավոր կազմակերպության անդամները, հանցագործությունն առավել նպաստավոր պայմաններում կատարելու նպատակով, շարունակել են տեղեկություններ հավաքել նրա տեղաշարժի վերաբերյալ, պլանավորել հանցավոր կազմակերպության մասնակիցների դերաբաշխումը և գործառույթները:

Ըստ այդմ, հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, ըստ նախապես որոշված դերաբախշման, 2024 թվականի հունիսին մեկնել է Վրաստանի Հանրապետություն և ձեռք բերել հանցագործության միջոց հանդիսացող՝ «BMW 550I» մակնիշի վրացական հաշվառման համարանիշի ավտոմեքենա, և նախապատրաստվող հանցագործության բացահայտումը խոչընդոտելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 29-ին, Վրաստանի քաղաքացու միջոցով, առևանգումն իրականացնելու նպատակով, Բագրատաշենի անցակետով փոխադրել է Հայաստան, որից րոպեներ առաջ, որպես հետիոտն, անձամբ մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն: Բացի այդ, քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում հանցավոր կազմակերպության մասնակիցները ձեռք են բերել հիշյալ ավտոմեքենայի գույնի և մոդելի, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող «BMW» մակնիշի թվով երկու ավտոմեքենաների հաշվառման կեղծ համարանիշներ:

Փորձելով հնարավորինս քողարկել իրենց հանցավոր գործունեությունը՝ խմբի մեկ այլ անդամ նախապես մեկնել է Վրաստանի Հանրապետություն, այնտեղից ձեռք բերել վրացական բջջային հեռախոսահամարներ, գրանցվել «Telegram» և «Whatsapp» հավելվածներում, որոնց միջոցով էլ տուժողի ամուսնու հետ կապվել են, ուղարկելով նաև այլ անձի անվամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իրենց մտերիմին պատկանող կրիպտոդրամապանակի հաշվեհամարը՝ առևանգումից հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով:

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում խմբի անդամները մեկնել են Տավուշի մարզ և ուսումնասիրել կազմակերպության անդամներից մեկին պատկանող շինությունը, որտեղ պետք է պահվեր առևանգված անձը, ինչպես նաև կատարել են գնումներ՝ առևանգված կնոջը պահելու ընթացքում վերջինիս և հսկողություն իրականացնող հանցավոր կազմակերպության մասնակցի համար:

Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո՝ դեպքի օրը, նախապես տեղեկանալով տուժողի գտնվելու վայրի մասին, 2024թ․ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, նախօրոք ձեռք բերված «BMW» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Աշտարակի խճուղում գործող լողավազան, որտեղ խաբեությամբ, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, ներկայացել են որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և անտեսելով տուժողի կամքը՝ վերջինիս իրենց կողմից վարվող հիշյալ ավտոմեքենայով տեղափոխել են Տավուշի մարզ՝ ճանապարհին փոխելով ավտոմեքենայի համարանիշները, հետագայում նաև՝ նշված ավտոմեքենան, որը հայտնաբերվել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում գտնվող հանդամիջյան հատվածում:

Կնոջը պահելով շինությունում, ձեռնաշղթայված վիճակում, վերջինիս ամուսնուց, անվնաս ազատ արձակելու դիմաց, պահանջել են 4.000.000 ԱՄՆ դոլար գումար:

Քննիչների, Ոստիկանության ծառայողների և ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած համատեղ համակարգված միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, առևանգված կինը հայտնաբերվել է և ազատ արձակվել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության 5 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 319-րդ հոդվածի 1-ին մասով և 458-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Միջոցեր են ձեռնարկվում՝ հանցավոր խմբում ընդգրկված մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։