«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի հետ կարևոր համագործակցային կետեր ունի․ Չինաստանի ԱԺ Կոնգրեսի պատվիրակության ղեկավարը՝ Արշակյանին

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Լաոսի մայրաքաղաք Վիենտյան կատարած այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Ջիանգ Չենգուայի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Ջիանգ Չենգուան նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի հետ կարեւոր համագործակցային կետեր ունի եւ հույս հայտնել, որ Չինաստանի կողմից ներդրումներ կլինեն այդ ծրագրում՝ որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի մաս: Վերջինս նաեւ աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության եւ վստահության ամրապնդման գործընթացին:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Չինաստանի եւ Հայաստանի խորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ նշել, որ իր գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Չինաստան, ինչպես նաեւ հրավիրել է չինացի գործընկերներին Հայաստան:

Ջիանգ Չենգուան նշել է, որ ԱԺ պատվիրակության՝ Չինաստան կատարած այցից հետո իրականացվել է Երեւան-Ուրումչի ուղիղ օդային չվերթների գործարկումը:
Կարեւորվել են քաղաքական հարաբերությունների զարգացումը, տնտեսական տարբեր ուղղություններով առաջխաղացումը:

Չինական կողմն առաջարկել է հայկական ընկերություններին մասնակցել Չինաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվող ներմուծման ցուցահանդեսներին: