Թրամփը պնդում է, որ սպառնացել է Պուտինին․ «Եթե հետապնդես Ուկրաինային, ուղիղ գրողի տարած Մոսկվային կխփեմ»

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվային ուղղված հարվածով՝ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում։ Այս մասին Թրամփը հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

«Ես ասացի՝ «Վլադիմիր, եթե դու հետապնդես Ուկրաինային, ես քեզ այնքան ուժգին կհարվածեմ, որ նույնիսկ չես հավատա։ Ես կհարվածեմ ուղիղ գրողի տարած Մոսկվայի կենտրոնին (in the middle of fricking Moscow)»: Ես ասացի՝ «Մենք ընկերներ ենք, ես չեմ ցանկանում դա անել, բայց ես այլընտրանք չունեմ»»,- հարցազրույցի ժամանակ պատմել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Պուտինը պատասխանել է «No way» (թարգմանաբար՝ ոչ մի դեպքում)։

«Ես ասացի՝ «Այնպիսի հարված կհասցնեմ և քո գլխից կհանեմ այդ գմբեթները»։ Դե, գիտեք, նա գմբեթների տակ է ապրում»,- հավելել է ԱՄՆ նախագահի թեկնածուն։

Թրամփը չի հստակեցրել, թե երբ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել իր զրույցը Պուտինի հետ։ Նա հավելել է, որ «գերազանց հարաբերություններ» է ունեցել Ռուսաստանի նախագահի, ինչպես նաև Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։ Ե՛վ Սի Ցզինպինը, և՛ Վլադիմիր Պուտինը, ըստ Թրամփի, գիտեն, որ նա «խելագար է» («fucking crazy»)։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի