Յուլիա Նավալնայան հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել նախագահական ընտրություններում, եթե վերադառնա ՌԴ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Բանտում մահացած ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, BBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում առաջադրվել որպես թեկնածու, եթե վերադառնա Ռուսաստան։ Այնուամենայնիվ, քանի դեռ Վլադիմիր Պուտինն իշխանության ղեկին է, վերադարձը «ցավոք, անհնար է», ասել է նա:

Նավալնիի այրին հիշեցրել է, որ չի կարողացել Ռուսաստան գնալ նույնիսկ ամուսնու հուղարկավորությանը մասնակցելու համար՝ վախենալով ձերբակալությունից։

Ռուսաստանում Յուլիա Նավալնայային մեղադրում են «ծայրահեղական համայնքին» (Քրեական օրենսգրքի 282.1-րդ հոդվածի 2-րդ մաս) մասնակցելու մեջ՝ Ալեքսեյ Նավալնիի և նրա համախոհների դեմ 2021 թվականի սեպտեմբերին հարուցված գործի շրջանակներում։ 2024 թվականի հուլիսին Բասմանի դատարանը հեռակա ձերբակալել է Նավալնայային։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին պատրաստվում էր առաջադրվել որպես թեկնածու Ռուսաստանի նախագահական ընտրություններին 2018 թվականին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր նրան գրանցել՝ «Կիրովլեսի» գործով քրեական անցյալի պատճառով։ Քաղաքական գործիչը չէր կարողացել բողոքարկել այս որոշումը դատարանում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի