«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախկին և ներկա նախագահները հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. Դատախազություն

Լուրեր

10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատել է «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին և ներկա նախագահների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու, դրան օժանդակելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2009 թվականներին «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ (այսուհետ՝ ՀԿ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, 2008 թվականի հուլիսի 3-ին՝ որպես ֆիզիկական անձ, պայմանագիր է կնքել ինքն իր հետ՝ այսինքն նույն հասարակական կազմակերպության նախագահի հետ, և 1 տարի 6 ամիս ժամկետով անհատույց փոխառությամբ ՀԿ-ին է տրամադրել 32 մլն 700 հազար դրամ: Հետագայում Ա.Գ.-ն ամբողջությամբ ստացել է իր կողմից ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը, ինչպես նաև հավելյալ՝ 15 մլն 300 հազար դրամ: Այնուհետև Ա.Գ.-ն, լինելով արդեն ՀԿ փոխնախագահ, ունենալով մտերիմ հարաբերություններ գործող նախագահ Մ.Հ.-ի հետ, թաքցրել է իր կողմից ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը հետ ստացած լինելու հանգամանքը, և ՀԿ-ից գումարը բռնագանձելու նպատակով հայցադիմում է ներկայացրել դատարան:

«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախագահ Մ.Հ.-ն, տեղյակ լինելով, որ Ա.Գ.-ին ամբողջությամբ վճարվել է ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը, այդ հանգամանքը հաստատող հաշվապահական փաստաթղթերը քաղաքացիական գործի շրջանակում դատարան ներկայացնելու, հայցի դեմ առարկելու և կազմակերպության օրինական շահերը պաշտպանելու փոխարեն, 2020 թվականի նոյեմբերի 13-ին, նշված հայցի շրջանակներում, հաշտության գրավոր համաձայնություն է կնքել Ա.Գ.-ի հետ: Հաշտության համաձայնությամբ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ն ընդունել է Ա.Գ.-ի նկատմամբ 32 մլն 700 հազար դրամ պարտք ունենալու հանգամանքը և պարտավորվել նշված գումարը նրան վերադարձնել մինչև 2026 թվականը:

Ա.Գ.-ն, «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ից իր բանկային հաշվեհամարին կատարված փոխանցումների միջոցով ստացել և խաբեության եղանակով հափշտակել է 32 մլն 700 հազար դրամից 15 մլն 870 հազար դրամը:

Դատախազը 2024 թվականի հուլիսի 22-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին նախագահ Ա.Գ.-ի և ներկա նախագահ Մ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն): Մ.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված է պաշտոնավարման կասեցումը: Ա.Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (առաջիկայում դատախազի կողմից ներկայացվելու է վերաքննիչ բողոք):