ԱԻՆ խնդիրների օրակարգում է աղետներին երեխաների պատրաստվածության հիմնահարցը

Լուրեր

12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանը հուլիսի 12-ին ընդունեց «Սեյվ դր չիլդրեն» (Save the children) կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ` ԱՌՆ ծրագրի համակարգող Գուրամ Մատիաշվիլիին և Կրթության և երիտասարդության հարցերով  փորձագետ Իռեն Սարգսյանին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման ոլորտում «Սեյվ դր չիլդրեն» կազմակերպության  հետ համատեղ  իրականացվող միջոցառումների ուղություններն ու նպատակները «Հարավային Կովկասում Եվրոպական միության Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) կողմից աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջամտությունների ինստիտուտցիոնալացումը, վերարտադրումն ու տարածումը» ծրագրի շրջանակում:

Նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված կրթական տեղեկատվական նյութերի թվայնացման և մեկ ընդհանուր հարթակում այդ նյութերի հավաքագրման վերաբերյալ, որպեսզի վերջիններս հեշտ հասանելի լինեն հասարակության բոլոր շահառու խմբերի համար: Կողմերը կարևորել են աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը կրթական ծրագրերում՝ նպատակ ունենալով ուսուցման միջոցով բարձրացնել աղետներին և արտակարգ իրավիճակներին երեխաների պատրաստվածության մակարդակը: 

Քննարկվել են նաև աղետների ռիսկի նվազեցման հարցում ԶԼՄ-ների դերակատարության խնդիրները՝ որպես կրթական բաղադրիչ պարունակող տեղեկատվության տարածման լավագույն միջոց և գործընկեր: Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև կրթական միջոցառումներ նախաձեռնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար՝ արտակարգ իրավիճակների և պատահարների լուսաբանումն առավել արդյունավետ և ուսուցանող դարձնելու նպատակով: