Հորդառատ անձրևի հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայությունում գրանցվել է 5 դեպք

Լուրեր

08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն հոկտեմբերի 17-ից 18-ը, եղանակային պայմաններից ելնելով, ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության տարածքում անցել են ուժեղացված ծառայության, որի ընթացքում իրականացրել են շրջայցեր և ակնադիտական զննումներ․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Շրջայցերն ու ակնադիտական զննումները նպատակաուղղված էին հորդառատ անձրևի հետևանքով հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելմանը։

Հոկտեմբերի 17-ին ժամը 18։00-ից սկսած 2-ժամյա պարբերականությամբ Երևան քաղաքում, ՀՀ բոլոր մարզերում, գետերի ափամերձ հատվածներում և այլ վտանգավոր գոտիներում իրականացրել են դիտարկումներ։

Հորդառատ անձրևի հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայությունում գրանցվել է 5 դեպք։ Փրկարարական ծառայողները, օպերատիվորեն արձագանքելով ահազանագերին, իրականացրել են մի շարք անհրաժեշտ գործողություններ։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 31 հասցեում տանիքի վերանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։ Շիրակի փողոցի թիվ 49 հասցեում գտնվող օժանդակ շինությունում ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խումբն իրականացրել է ջրահեռացման աշխատանքներ, Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 26/13 հասցեի մոտակայքում փրկարարներն անձրևաջրերից կուտակված փոսից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենա։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արարատի մարզի Գետափնյա բնակավայրում հրշեջ-փրկարարներն իրականացրել են բնակարանից և տների նկուղային հարկերից անձրևաջրերի հեռացման և այլ աշխատանքներ՝ նպատակ ունենալով նվազեցնել անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առաջացած վնասները։