Զելենսկին ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել զորքեր պատրաստել Ուկրաինա ուղարկելու համար

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին սկսել զորամիավորումներ պատրաստել, որոնք կարող են փոխարինել «հոգնած» ուկրաինական զորքերին մարտի դաշտում, գրում է strana.ua-ն։

«Մեր ուղերձը բոլոր երկրներին՝ պատրաստե՛ք բրիգադներ։ Դրանք կարող են լինել պահեստային և կարող են փոխարինել մեր հոգնած տղաներին, կարող են փոխարինել նրանց մարտի դաշտում»,- ասել է Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ճեպազրույցում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն էր, որն այս տարվա փետրվարին հայտարարել է Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորության մասին։ Այնուամենայնիվ, Կիևի դաշնակիցների մեծ մասը, ներառյալ՝ ԱՄՆ-ը և Գերմանիան, հրապարակայնորեն մերժեցին այս գաղափարը: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես բացառել է նման տարբերակը։

Միաժամանակ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերն ընդգծել է, որ Ուկրաինա դաշինքի անդամ ցանկացած երկրի զորքեր ուղարկելու հարցը պետք է քննարկվի ամբողջ դաշինքի կողմից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի