«Հըզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մասին

Լուրեր

08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
Բոլորը

Լիբանանում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի բանակի կորուստները կազմել են 55 սպանված և ավելի քան 500 վիրավոր։ Այս մասին հայտնել է լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը՝ միաժամանակ հայտարարելով Իսրայելի դեմ պատերազմի նոր փուլի սկզբի մասին, փոխանցում է Կոմերսանտը։

Խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ իր հարյուրավոր զինյալներ «լիովին պատրաստ են դիմակայելու Իսրայելի ցանկացած ցամաքային ներխուժման» հարավային Լիբանանում: «Հըզբոլլահ»-ը նաև նշել է, որ վերջին օրերին Իսրայելի վրա հարձակումներն ավելացել են։

«Իսլամական դիմադրության օպերատիվ շտաբը հայտարարում է իսրայելական թշնամու հետ առճակատման նոր և էսկալացիոն փուլի անցնելու մասին, որը կազդի առաջիկա օրերին իրադարձությունների զարգացման վրա»,- խոստացել են խմբավորումից։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը: Իսրայելի իշխանությունները հոկտեմբերի 1-ին մեկնարկած ցամաքային գործողության նպատակն անվանել են «Հըզբոլլահ»-ի սպառնալիքի վերացումն ու 60 հազար տարհանված իսրայելցիներին հյուսիսում սահմանամերձ բնակավայրեր վերադարձնելը։ Հոկտեմբերի 16-ին իսրայելական ուժերը վեցօրյա ընդմիջումից հետո վերսկսել են հարվածները Բեյրութի ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի