Իսրայելի բանակը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի կյանքի վերջին պահերի տեսանյութը

Լուրեր

08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որում, իսրայելցի զինվորականների պնդմամբ, պատկերված է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարը՝ սպանությունից մի քանի րոպե առաջ: Կադրերն արվել են Գազայի հատվածի հարավում գտնվող շենքերից մեկում անօդաչու թռչող սարքի կողմից։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է իսրայելական ուժերի անօդաչու թռչող սարքը թռչում կիսաքանդ տուն, որի ներսում տղամարդը նստած է բազկաթոռին, դեմքն ու գլուխը՝ ծածկված, ձեռքը՝ վիրավոր։ ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ առաջնորդը մյուս ձեռքով փայտ է նետում անօդաչու թռչող սարքի վրա, բայց վրիպում է։ Դրանից հետո տեսանյութն ընդհատվում է։

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, իսրայելական կողմը հայտարարեց Սինվարին ոչնչացնելու մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ նա սպանվել է դիպուկահարի կրակոցից։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը հաստատվել է ԴՆԹ-ի նախնական փորձաքննությամբ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ բանակը կմնա Գազայի հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձվել անկլավից։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը շարունակվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, այդ ժամանակվանից, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում զոհվել է ավելի քան 42 հազար մարդ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի