Քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն իսկ սահմանված տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը։

Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկներ, այդ թվում՝ խմբագրական բնույթի, որոնք ընդունվել են, սակայն բովանդակային առումով որևէ այլ փոփոխություն չի կատարվել: Բոլոր այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեին տարկետման իրավունք, կշարունակեն ունենալ, պարզապես Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ այս փոփոխությունը կնպաստի վարչարարության կրճատմանը: Նրա խոսքով՝ շահառուների խումբը չի փոխվում, պարզապես կրճատվում է ձեռնարկվող քայլերի թիվը, որպեսզի քաղաքացիներն ամեն տարի ստիպված չլինեն դիմել տարկետման համար՝ իրականացնելով նույն գործընթացը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: