Բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ՆԳՆ ոստիկանությանը հորդորը՝ վարորդներին
ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են:
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հայտարարությունում։