Մոսկվայի դատարանը տնային կալանքի է ենթարկել քաղաքական գործիչ Լեոնիդ Գոզմանի կնոջը՝ Մարինա Եգորովային

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի քաղաքային դատարանը տնային կալանքի է ենթարկել քաղաքական գործիչ Լեոնիդ Գոզմանի կնոջը՝ Մարինա Եգորովային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ RT-ի՝ Մարինա Եգորովայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «կազմակերպված հանցավոր խմբի կազմում մշակութային արժեքների մաքսանենգության» գործով։ Գործի նյութերից հետևում է, որ Եգորովայի նկատմամբ տնային կալանք է սահմանվել հոկտեմբերի 8-ին, որոշումն ուժի մեջ է մտել։

Հոկտեմբերի 6-ին Լեոնիդ Գոզմանը Տելեգրամում հայտնել էր, որ կրճատում է իր հասարակական-քաղաքական և լրատվական գործունեությունը «մի շարք անձնական հանգամանքների պատճառով»։

Այս տարվա հուլիսին Մոսկվայի Գագարինյան դատարանը հեռակա կարգով Լեոնիդ Գոզմանին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկմկան ընդհանուր ռեժիմի գաղութում՝ ռուսական բանակի մասին «կեղծիքների» գործով։ Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրների՝ Գոզմանի դեմ գործ հարուցելու պատճառ են դարձել ուկրաինական պատերազմի մասին սոցիալական ցանցերում նրա գրառումները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի