Իրանը նախազգուշացրել է՝ «ցավալի» հարված կհասցվի Իսրայելին, եթե հարձակում իրականացվի իրանական օբյեկտների վրա

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավար Հոսեյն Սալամին նախազգուշացրել է Իսրայելի դեմ հետագա պատասխան միջոցների մասին, եթե նա հարձակվի իրանական օբյեկտների վրա, ինչն Իսրայելը խոստացել է անել հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։

«Եթե դուք սխալվեք և հարձակվեք մեր թիրախների վրա՝ լինի դա տարածաշրջանում, թե Իրանում, մենք կրկին ցավոտ հարված կհասցնենք ձեզ»,- ասել է Սալամին անցյալ ամիս Լիբանանում «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի հետ սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալի հուղարկավորության ժամանակ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի արտաքին օպերացիաների ստորաբաժանման բարձրագույն հրամանատար Աբբաս Նիլֆորուշանը սպանվել էր սեպտեմբերի 27-ին «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի հետ՝ Բեյրութի հարավում իսրայելական հարվածի ժամանակ:

Սալամին «անվստահելի» է անվանել THAAD հրթիռային պաշտպանության մարտկոցը, որը, ըստ Պենտագոնի, Իսրայել է ուղարկվել շուրջ 100 ամերիկացի զինվորականների հետ միասին։

«Մի վստահեք այս համակարգերին: Դուք չեք կարող ոչնչացնել մահմեդական ազգերին և մնալ անվտանգ։ Մենք գիտենք ձեր թույլ կողմերը»,- հայտարարել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի