Ռուսական կողմն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինային․ Կիևում բազմաբնակարան շենք է վնասվել

Լուրեր

08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ռուսական կողմն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Կիևում բազմաբնակարան շենք է վնասվել, հաղորդում է Current Time-ը։

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մայրաքաղաքի Դեսնյանսկի թաղամասում բնակելի շենքի երեք հարկերում վնասվել են «ապակիներն ու սենյակների ներքին հարդարանքը»։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Գիշերվա ընթացքում Կիևում օդային հարձակման տագնապ է հայտարարվել չորս անգամ, ընդհանուր առմամբ, այն տևել է 3,5 ժամ, ասել է ռազմական վարչակազմի ղեկավարը։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ հոկտեմբերի լույս 17-ի գիշերը ռուսական կողմը 56 անօդաչու թռչող սարքերով և մեկ հրթիռով հարվածել է Ուկրաինայի տարածքին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի