Ալիևի օգնականը հայտարարել է, թե COP29-ից առաջ «արշավ է իրականացվում Ադրբեջանի դեմ»

Լուրեր

08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերվ օգնական Հիքմեթ Հաջիևն ամերիկյան Newsweek ամսագրում հոդված է հրապարակել՝ ադրբեջանական քարոզչական թեզերով արձագանքելով COP29-ը Բաքվում անցկացնելու  վերաբերյալ միջազգային կազմակերպությունների մտագոհություններին ու քննադատություններին, որոնք «Արևմուտքում Բաքվի դեմ սկսված արշավ» է անվանել։

Իր հոդվածում Հաջիևը նշել է, թե Հայաստանի հետ երկկողմ բանակցություններում վերջին երեք տարիների ընթացքում ավելի շատ արդյունքներ են գրանցվել, քան միջազգային դերակատարների մասնակցությամբ բանակցություններում։ Ըստ նրա՝ խաղաղությունը փաստացի իրականություն է դարձել, սակայն դեռևս լուրջ խոչընդոտներ կան, որոնցից մեկը «Հայաստանի Սահմանադրությունն է, որը կոչ է անում Ղարաբաղի տարածաշրջանը միացնել Հայաստանին»։

«Երկրորդ՝ մեզ մտահոգում է Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ ռազմականացումը։ Նմանապես, մենք անբարոյական ենք համարում դաշտային հրամանատարներին ազատ արձակելու կոչերը, որոնք նողկալի հանցագործություններ են կատարել ադրբեջանցի խաղաղ բնակիչների նկատմամբ»,- գրել է Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան գրել է, թե «կան մի քանի Հայաստաններ՝ պաշտոնական կառավարությունը, քաղաքական ընդդիմությունն ու Սփյուռքը», որոնք, իբր, «COP29-ի նախօրեին միավորել և հարձակվել են Ադրբեջանի վրա՝ արշավ իրականացնելով Բաքվի դեմ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի