Հայաստանը միասնական տաղավարով Միլանում մասնակցում է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» խորագրով ցուցահանդեսին

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում հոկտեմբերի 14-18-ը տեղի է ունենում «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովը», որը կազմակերպվել է «Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի» կողմից․ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող այս կազմակերպությունը համախմբում է տարբեր երկրների ազգային տիեզերական գործակալություններին, ոլորտային ընկերություններին, ինչպես նաև փորձառու և երիտասարդ մասնագետներին։

Համաժողովի շրջանակում անցկացվող ցուցահանդեսին, որի խորագիրն է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության», Հայաստանը մասնակցում է միասնական տաղավարով՝ ներկայացնելով 4 ընկերություն։

Հայկական միասնական տաղավարով մեր պատվիրակության մասնակցությունը ներկայանալի այս միջոցառմանը՝ մեծ հնարավորություն է Հայաստանի տիեզերական, ՏՏ և բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար՝ ծանոթանալու տեխնոլոգիական վերջին զարգացումներին և համագործակցային նոր կապեր հաստատելու։

Համաժողովի ծրագիրը ներառում է թեմատիկ քննարկումներ, սեմինարներ և նիստեր, որոնց մասնակցում են առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր պետությունների տեխնոլոգիական ոլորտը համակարգող պետական պաշտոնյաներ։

Միջոցառումը եզակի հարթակ է տիեզերագնացության և հարակից տեխնոլոգիական ոլորտների ընկերությունների համար՝ ցուցադրելու իրենց լավագույն լուծումները, ստեղծելու համագործակցության նոր հնարավորություններ և հաստատելու կապեր հայտնի գործիչների և որոշումներ կայացնողների հետ։