Շոլցը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների պատրաստակամության մասին

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագում ունեցած ելույթում հայտարարել է ՌԴդ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին՝ Ուկրաինայում «արդար խաղաղության» շուրջ, գրում է T-online-ը։

Շոլցը հիշեցրել է, որ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նաև ռուսական կողմի մասնակցությամբ խաղաղության համաժողով անցկացնելու անհրաժեշտության մասին։

«Այնպես որ, եթե հարց առաջանա՝ արդյո՞ք մենք կխոսենք Ռուսաստանի նախագահի հետ, մենք պատասխանում ենք՝ այո, դա նույնպես հնարավոր է»,- ասել է Շոլցը։

Նա նշել է, որ «Ուկրաինայի թիկունքում որոշումներ չպետք է կայացվեն», միաժամանակ, հավելել՝ այնուամենայնիվ, եկել է ժամանակը, երբ «բացահայտ աջակցությունից բացի»՝ արևմտյան առաջնորդները պետք է ամեն ինչ անեն՝ հասկանալու, թե ինչպես պետք է դադարեցնեն պատերազմը:

Շոլցը նաև հիշեցրել է, որ բազմաթիվ ռուս զինվորներ նույնպես դառնում են Պուտինի քաղաքականության զոհը, որն ուղղված է իր երկրի ընդլայնմանը։

«Սա մի բան է, որը չպետք է կրկնվի Եվրոպայում»,- եզրափակել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի