Նախարարին ներկայացվել է նոր տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող DeepSat ստարտափը

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 15-ին այցելել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և ապագա պլաններին, քննարկելու համագործակցության հնարավորությունները․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Նախարարը «Բազումք»-ի համահիմնադիրներ Հայկ Մարտիրոսյանի և Ավետիք Գրիգորյանի հետ շրջել է լաբորատորիայի տարածքով, ծանոթացել արբանյակային կապի վերգետնյա կայանքին, եղել թռիչքի կառավարման սենյակում, փոքր արբանյակների մշակման լաբորատորիայում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել լաբորատորիայի պատմությունը, գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու հեռահար նպատակները։ Անդրադարձ է կատարվել լաբորատորիայի առաջին առաքելության՝ «Հայասաթ-1»-ին և հետագա առաքելությունների հետ կապված երկարաժամկետ պլաններին: Քննարկվել է Հայաստանի համար արբանյակների միջոցով Երկրի հեռազննման կարևորությունը:

Նախարարին ներկայացվել է նաև նոր տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող DeepSat ստարտափը՝ կենտրոնացած VLEO (գերցածր Երկրային ուղեծիր) տեխնոլգիաների վրա: Ստարտափի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Ներսես Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը հանգամանալից ներկայացրել են DeepSat-ի գործունեությունը, տեսլականն ու լուծումները: Այս համատեքստում ընկերությունից նշել են Հայաստանի տիեզերական ռազմավարության մեջ VLEO-ն ընդգծելու կարևորության մասին:

Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Բազումք»-ի գործունեությունը Հայաստանի համար, պետություն-մասնավոր համագործակցությունը՝ ուղղված տեխնոլոգիաների ու նորարարության զարգացմանն ու առաջընթացին։ Նախարարը նշել է, որ տիեզերական գործունեության զարգացումը Հայաստանի համար կարևոր ուղղություններից է:

Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն համագործակցելու տիեզերական ոլորտի ռազմավարության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ունենալու ուղղությամբ: