Իսրայելական բանակը վեցօրյա ընդմիջումից հետո վերսկսել է հարվածները Բեյրութի ուղղությամբ

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութի արվարձանում գտնվող լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ստորգետնյա պահեստին հարվածելու մասին։ Նախորդ անգամ իսրայելական կողմը Լիբանանի մայրաքաղաքի վրա հարձակումների մասին հայտարարել էր հոկտեմբերի 10-ին։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Հըզբոլլահ»-ին պատկանող ռազմավարական զենքերով պահեստի վրա։ Այն գտնվում է Դահիե թաղամասում՝ Բեյրութում «Հըզբոլլահի» առանցքային հենակետերից մեկում»,- հայտնել է իսրայելական բանակը Telegram-ում:

Իսրայելի բանակը, ընդհանուր առմամբ, խոցել է լիբանանյան 140 թիրախ: Դրանք ներառում են զենքի պահեստներ, արձակման կայաններ և այլ «ահաբեկչական ենթակառուցվածքներ»:

«Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի հյուսիսում չորս հրթիռային հարձակումների մասին, հայտնում է Al Jazeera-ն։ Շարժման տվյալներով՝ հարձակման են ենթարկվել իսրայելական հրետանու դիրքերը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ 50 արկ է արձակվել Լիբանանից։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսի նետեր» օպերացիայի մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակը հարձակողական գործողություն է սկսել երկրի հարավում։ Գործողության նպատակն է վերացնել «Հըզբոլլահի» սպառնալիքը՝ 60 հազար տարհանված իսրայելցիներին հյուսիսի սահմանային բնակավայրեր անվտանգ վերադարձնելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի