Մենք ցանկանում ենք ազատ և արդար ընտրություններ Վրաստանում. Պետդեպի խոսնակ
Քաղաքականություն
16.10.2024 | 18:18ԱՄՆ-ն «ուշադրությամբ կհետևի» Վրաստանում անցկացվող ընտրություններին։ Գրուզիա օնլայնի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հոկտեմբերի 26-ի ընտրությունների վերաբերյալ հարցին։
«Մենք ցանկանում ենք, որ Վրաստանում անցկացվեն ազատ և արդար ընտրություններ, և մենք ուշադիր հետևելու ենք առաջիկա օրերին»,- ասել է Միլլերը։
Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի