ՌԴ-ն հետ է գրավել Կուրսկի շրջանում կորցրած տարածքների մեկ քառորդը․ Newsweek

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում սկսել են կորցնել դիրքերը ռուսական բանակի ուժեղացված հակահարձակման ֆոնին. ՌԴ-ն արդեն հետ է գրավել օկուպացված սահմանային շրջանների մեկ քառորդը, գրում է Newsweek-ը։

Պարբերականը վերլուծել է բաց աղբյուրների հրապարակումները, որոնք ներկայացնում են ռազմաճակատում տիրող իրավիճակը:

Այսպիսով, ուկրաինական OSINT DeepState նախագիծը տեղադրել է ռազմական գործողությունների քարտեզ, որից հետևում է, որ հոկտեմբերի սկզբից ռուսական զորքերին հաջողվել է գրավել Կուրսկի շրջանի մոտ 120 կմ² տարածք։ Ավելին, դրանցից 65 կմ²-ը ռուսները հետ են գրավել անցած շաբաթավերջին։

Ներկայում Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է մնում շուրջ 660 կմ², ևս 360 կմ²-ը գորշ գոտի է։ Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, օգոստոսին՝ Կուրսկի շրջանում հարձակման գագաթնակետին, ուկրաինական ուժերին հաջողվել է գրավել շուրջ 900 կմ² տարածք, ևս 330 կմ² եղել է գորշ գոտում։

Ըստ հրապարակման՝ ռուս զինվորականներն ամենամեծ հաջողություններին հասել են Կորենևսկի շրջանում։ «Դվա մայորա» տելեգրամ-ալիքը գրում է, որ ռուսական ուժերին հաջողվել է գրավել Տոլստի Լուգն ու Նովոիվանովկան։ Ըստ Ռիբարի, որը մոտ է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, բանակը վերականգնել է վերահսկողությունը նաև Օլգովկայի, Պոկրովսկիի, Զելյոնի Շլյախի և Նիժնի Կլինի նկատմամբ։ Բացի այդ, ռուս զինվորականները շրջափակել են Ուկրաինայի զինված ուժերին Լյուբիմովկայի շրջանում։

Այս բնակավայրի, ինչպես նաև Զելյոնի Շլյախի և Նովոիվանովկայի կորուստը հաստատվել է նաև DeepState-ի կողմից։

Միաժամանակ, աղբյուրը պնդում է, որ նշված մյուս գյուղերը դեռ վերահսկվում են Ուկրաինայի կողմից։

Իրավիճակը Կուրսկի շրջանում կարելի է անվանել բարդ, ասել է վերլուծաբան և նախագծի համահիմնադիր Ռոման Պոգորելին Hromadske Radio-ի եթերում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն այնտեղ հավաքել է մինչև 50 հազար զինվորականի՝ մեծ քանակությամբ տեխնիկայով, այդ ռեզերվներն ուղարկվել են մարտի դաշտ։ Նույն տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի