Ուկրաինան ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամության հրավեր ստանալ մինչև Ջո Բայդենի նախագահության ավարտը

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Նատալյա Գալիբարենկոն Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը խնդրում է դաշինքին միանալու պաշտոնական հրավեր ուղարկել մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ջո Բայդենի նախագահության ժամկետն ավարտվում է հունվարի 20-ին։

«Մեր գաղափարն այն է, որ Ուկրաինային այս պահին հրավեր տալը քաղաքական ազդանշան է։ Մենք անկեղծ հավատում ենք, որ դա կարող է լինել ամերիկյան ներկայիս վարչակազմի ժառանգության մի մասը»,- ասել է դեսպանը։

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինան ինչ-որ մի օր կմիանա դաշինքին։ Չի նշվում, սակայն, թե կոնկրետ երբ և ինչ պայմաններում դա տեղի կունենա։ Լրատվամիջոցը նշում է, որ Բայդենի վարչակազմի պաշտոնյան անցյալ շաբաթ լրագրողների հետ զրույցում անանունության պայմանով հաստատել էր, որ այս դիրքորոշումը չի փոխվել։

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարվելը նախապայմաններից մեկն է, որն ամռանն առաջադրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության բանակցությունների մեկնարկի համար։ Ռուսաստանը նաև ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից պահանջել է հրաժարվել հետխորհրդային երկրներում ընդլայնումից՝ այդ համատեքստում մատնանշելով Ուկրաինան և Վրաստանը։

«Եթե մենք ասենք, որ հրավերը կա, ՌԴ-ի համար դա կլինի վերջնական դատավճիռ, այսպես որ՝ վերջ, այլևս չեք կարող ավելացնել խաղադրույքները այդ թեման  բարձրացնելով»,- ասել է Ուկրաինայի դեսպանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի