ԵՄ-ն կարող է ապրել առանց ռուսական գազի․ Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմոնսը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է փոխարինել Ուկրաինայի միջոցով մատակարարվող ռուսական գազը՝ հունվարին պայմանագրի ավարտից հետո: DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Լյուքսեմբուրգում ԵՄ էներգետիկայի նախարարների հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Ես հաստատել եմ նախարարներին, որ մենք պատրաստ ենք Ռուսաստանի և «Նավթոգազի» միջև պայմանագրի ավարտին, կան 14 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի փոխարինման տարբերակներ»,- ասել է նա։

Սիմոնսը հավելել է, որ ռուսական գազի շարունակական օգտագործման համար «ոչ մի արդարացում» չկա։

«ԵՄ-ն կարող է ապրել առանց ռուսական գազի: Ես ուզում եմ հստակ ասել, որ դա [Ռուսաստանի Դաշնությունից գազի օգտագործումը} ոչ թե անհրաժեշտություն է, այլ քաղաքական ընտրություն, ընդ որում՝ վտանգավոր»,- հավելել է նա։

Չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակական պատերազմին՝ ՌԴ-ից գազը շարունակում է հոսել դեպի Եվրոպա Կիևի կողմից վերահսկվող տարածքներով՝ հինգ տարի առաջ ռուսական «Գազպրոմի» և ուկրաինական «Նավթոգազի» միջև կնքված համաձայնագրի պայմանների համաձայն: Համաձայնագրի ժամկետը լրանում է 2024 թվականի դեկտեմբերին։

Հուլիսին գերմանական Handelsblatt տնտեսական պարբերականը գրել էր, որ եվրոպական մի քանի երկրներ աշխատում են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումները ԵՄ շարունակելու ուղղությամբ, սակայն օգոստոսի 30-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարեց, որ Կիևը մտադիր է 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցնել գազի մատակարարումը Ռուսաստանի Դաշնությունից դեպի Եվրոպա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի